Կարևոր իրադարձություններ

Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառմանը 7,5 մլն դրամ է հատկացվել

05 Նոյեմբեր, 2021 14:54
Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառմանը 7,5 մլն դրամ է հատկացվել

Այսօր Ազգային ժողովում  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման համար պետական բյուջեից հատկացվել է 7,5 միլիոն դրամ: 

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրմանը հատկացվել է 118 միլիոն 163 հազար դրամ, իսկ 2022 թ. նախատեսվում է իրականացնել 155 հեկտար ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ Սևան ազգային պարկի, Մարուտնու ու Նորատուսի տեղամասերում»,- ասաց Պետրոսյանը :

Նա հայտնեց նաև, որ 2021 թ. պետբյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, և մինչև տարեվերջ նախատեսվում է մաքրել 50 հա տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին