Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն. ՊՆ

04 Նոյեմբեր, 2021 21:11
Անցկացվել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն. ՊՆ

Նոյեմբերի 2-ից 4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։

 

Առաջին փուլում զորամիավորումը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալել դաշտային կառավարման կետեր։ Երկրորդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ երրորդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։

 

Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին