Կարևոր իրադարձություններ

Մենք լոքդաունների չենք գնալու. վարչապետը քաղաքացիներին հորդորեց պատվաստվել

04 Նոյեմբեր, 2021 12:43
Մենք լոքդաունների չենք գնալու. վարչապետը քաղաքացիներին հորդորեց պատվաստվել

Մենք լոքդաունների չենք գնալու. ուզում եմ, որ սա մենք հստակ արձանագրենք: Այս մասին կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեր քաղաքացիներին պետք է շարունակ այդ ուղերձը տանք, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, ուրիշ տարբերակ չկա։ Այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, տեսականորեն, արդեն այն իրավիճակում ենք․ որ եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր հասկանալիորեն շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում, բայց ի վերջո մենք նոր չենք ասել, մենք շատ վաղուց ենք ասել և ասում ենք, որ դրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել։

Մենք «լոքդաունների» չենք գնալու։ Ես ուզում եմ սա մենք հստակ արձանագրենք։

Մենք պետք է դիմակների պարտադիր կրումը հետևողականորեն պահենք, և պետք է պատվաստումներն անենք մեծ ծավալներով: Ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար, և ընտրությունը քաղաքացիներինն է. և մենք չենք էլ կարծում, որ ընտրություն կա. միակ տարբերակը պատվաստվելն է»,- ասաց Փաշինյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին