Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

02 Նոյեմբեր, 2021 22:17
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր՝ նկատի ունենալով ԼՂ հակամարտության գոտում լիարժեք հրադադար հաստատելու և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մեկ ամյակը:   

Լավրովը կարևորել է  Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների բոլոր հարցերի համալիր կարգավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին