Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները վերահաստատել են իրենց սատարումն Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան

02 Նոյեմբեր, 2021 10:54
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները վերահաստատել են իրենց սատարումն Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան
Լոս Անջելեսում մեր վերջին պաշտոնական հանդիպումներից մեկը տեղի քաղաքապետարանում էր՝ քաղաքային խորհրդի մի խումբ անդամների հետ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մեր հայրենակից ու քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի ջանքերով ու նրա գործընկերների ակտիվ աջակցությամբ այս մեծագույն քաղաքի խորհուրդը բազմիցս տարբեր գործողություններով սատարել է Արցախի պայքարին:
 
Խորհրդի՝ հանդիպմանը ներկա բոլոր անդամները վերահաստատել են իրենց սատարումն արցախցիների իրավունքներին և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:
 
Մտքեր ենք փոխանակել առկա հարաբերությունների խորացման ու գործնականացման շուրջ՝ հատկապես հետպատերազմյան կարիքների առաջնահերթությունները հաշվի առնելով»,- գրել է Բեգլարյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին