Կարևոր իրադարձություններ

Մեկ շաբաթում ճանապարհային երթևեկության կանոնների 1375 խախտում է հայտնաբերվել. ոստիկանություն (տեսանյութ)

01 Նոյեմբեր, 2021 21:50
Մեկ շաբաթում ճանապարհային երթևեկության կանոնների 1375 խախտում է հայտնաբերվել. ոստիկանություն (տեսանյութ)

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Հոկտեմբերի 25-ց նոյեմբերի 1-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1375 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 82, առանց վարորդական վկայականի 225 անձ։

99 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 11-ը ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 271-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 39 անձի և հայտնաբերել են 5 հետախուզվողի։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին