Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 40 402 մարդ

01 Նոյեմբեր, 2021 13:29
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 40 402 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 40 402-ով՝ 8 554 192։ Երկրում երրորդն օրն անընդմեջ գրանցվում է ավելի քան 40 000 հիվանդ, վկայում են երկուշաբթի վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի հրապարակած տվյալները։

Տոկոսային արտահայտությամբ վարակվածների թվի աճը կազմել է 0,47 տոկոս։

Մահերի թիվը մեկ օրում ավելացել է 1 155-ով նախորդ օրվա 1 158-ի դիմաց, ընդհանուր՝ 239 693։

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,8 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները։

Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 23 187-ով՝ 7 381 726։ Դուրս գրված պացիենտների թիվը, շտաբի տվյալների համաձայն, նվազել է՝ կազմելով վարակվածների ընդհանուր թվի 86,3 տոկոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին