Կարևոր իրադարձություններ

Ուրախ ենք, որ Ձեր առողջական վիճակը արդեն թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից. Ավանեսյանը արձագանքել է Վանո Սիրադեղյանի դստեր հայտարարությանը

31 Հոկտեմբեր, 2021 12:02
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Ուրախ ենք, որ Ձեր առողջական վիճակը արդեն թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից. Ավանեսյանը արձագանքել է Վանո Սիրադեղյանի դստեր հայտարարությանը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի դստեր՝  Արփիի ֆեյսբուքյան ուղիղ եթերին: Արփին դժգոհել էր, որ իրեն փորձում են թոքաբորբով դուրս գրել հիվանդանոցից: Ավանեսյանը գրել է.

«Հարգելի Արփի, առաջին օրվանից բժիշկներն արել են ամեն բան Ձեր ապաքինման համար և ուրախ ենք, որ արդեն առողջական վիճակը թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից: Իհարկե կհոգանք, որ տանը Ձեզ հսկող բժիշկ ունենաք, սակայն այս իրավիճակում հիվանդանոցային բուժում ստանալու համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնած, և ամեն մահճակալ պետք է զբաղեցվի միայն խիստ բժշկական ցուցման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչի կարիքը, բարեբախտաբար, Դուք չունեք հիմա:
Խնդրում եմ հարգալից լինել այն բուժանձնակազմի նկատմամբ, որոնց շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, այսօր առողջացման ճանապարհին եք»:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին