Կարևոր իրադարձություններ

Ակունքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանը

29 Հոկտեմբեր, 2021 21:26
Ակունքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանը

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գառնիկ Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի, Արծրուն Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Արա Խաչատրյանի, Սուրիկ Ավետիսյանի եւ Էդվարդ Պետրոսյանի եղբայրական գերեզմանը։  Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից:

Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետը՝ Կարեն Սարգսյանը, Հ Զու բանակային երկրորդ կորպուսի սպաներ և զինվորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ակունքցիներ, զոհված հերոսների ծնողներ ու հարազատներ։

Արարողության մեկնարկից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը, բարձրացվեց եռագույնը։

 

Կարեն Սարգսյանը հանդես եկավ ոգեկոչման և մխիթարանքի խոսքով: Նա մասնավորապես նշեց.

«Հերոսածի՛ն մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև, քանզի ձեր զավակները իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հայրենիքը։ Մենք՝ ապրողներս, նրանց շիրիմների առջև պարտավորվում ենք ստեղծել հզոր հայրենիք, հզոր բանակ ու տնտեսություն, որպեսզի գալիք սերունդները ապրեն խաղաղ երկնքի տակ, ապրեն բարեկեցիկ կյանքով, որպեսզի մեր երկրին այլևս երբեք չսպառնա թշնամին ։ Իսկ այս եղբայրական գերեզմանը, մյուս համայնքերում կառուցված հուշարձաններն ու կոթողները պիտի սերունդենրին պատմեն մեր հերոսների սխրանքների մասին, նրանց վեհ անունների ու գործերի, ազգային արժեքների պահպանման ու հայրենասիրության մասին»:

Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին:

 

Լրահոս

Դիտել ավելին