Պետությունը ևս 70 բնակավայրի արտոնություն է տվել անտառից անվճար վառելանյութ տանել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նոր ծառեր չեն հատվի, խոսքը թափուկների մասին է՝ անձրևից, քամուց տապալված ճյուղերի, որոնք անտառապահների վերահսկողությամբ և սահմանված քանակով բաժանվում են դրա կարիքն ունեցողներին։