Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

29 Հոկտեմբեր, 2021 15:56
Առողջապահության նախարարն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս մասին հատնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել հիվանդանոցում, ծանոթացել կլինիկաների գործունեությանը, տեսակցել հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվել փոքրիկի առողջական վիճակով:

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը:

 

Լրահոս

Դիտել ավելին