Կարևոր իրադարձություններ

Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք

29 Հոկտեմբեր, 2021 10:42
Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք

2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:

Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
– ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
– տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է
– լրացնի առողջության հայտարարագիր։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

 

Լրահոս

Դիտել ավելին