Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմը

28 Հոկտեմբեր, 2021 20:55
Հաստատվել է ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կազմը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը, Հայաստանի
Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն
որոշման N 1 հավելվածի 29-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման
հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»:

Նշված հավելվածի բովանդակությունը հետևյալն է՝

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

Արմեն Նազարյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Արթուր Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Դավիթ Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Վիկտորիա Այդինյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Շուքուրյան - Քիթ-կոկորդ ականջաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ)

Միքայել Ադամյան - «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Գագիկ Քոչարյան - Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ, «Շենգավիթ» ԲԿ-ի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Արմեն Հարությունյան - Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Հայկուհի Մինասյան - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

 Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Միխայիլ Աղաջանով - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ

Արեն Բաբլումյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

Իրինա Մալխասյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ

Թամարա Սարգսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ

Հմայակ Սիսակյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Անի Ռափյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ

Սոնա Բունիաթյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող

Ստելլա Մարտիրոսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի ուսանող

Տիգրան Ալեքսանյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող

Միշել Քոչարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանող:

 

Լրահոս

Դիտել ավելին