Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում հանդիպումներ է ունեցել երկրի մի շարք պաշտոնյաների հետ (տեսանյութ)

28 Հոկտեմբեր, 2021 10:21
Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում հանդիպումներ է ունեցել երկրի մի շարք պաշտոնյաների հետ (տեսանյութ)

Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ֊ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին