Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    492

  • EUR

    548
    560

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզպետն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին

27 Հոկտեմբեր, 2021 19:37
Հեղինակ՝ Դավիթ Գևորգյան
Արագածոտնի մարզպետն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, անդրադառնալով պաշտոնից ազատման իր դիմումին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում:

Իմ հանդեպ ունեցած բարձր վստահության համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իմ բոլոր գործընկերներին և ժողովրդին:
Համատեղ հետաքրքրիր ու արգասաբեր աշխատանքի համար շնորհակալ եմ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին, պետական և մասնավոր բոլոր կառույցների աշխատակիցներին, մարզի բնակիչներին, ովքեր Արագածոտնի մարզի շենացման ճանապարհին եղել են մեր կողքին:
Գնահատում եմ մարզի բարօրության համար ձեր ջանքերն ու նվիրված աշխատանքը, որը վստահ եմ շարունակական է լինելու:
Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը:
Վստահ եմ, որ մենք միասին ստեղծելու ու ապրելու ենք մեր բոլորի երազած՝ տնտեսապես զարգացած, հզոր ու երջանիկ Հայաստանում:
Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:

Հ.Գ. Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից, քանի որ արդեն տեղյակ եմ, որ մամուլում և տարբեր շրջանակներում կեղծ, իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ են տարածվում»:

Լրահոս

Դիտել ավելին