Կարևոր իրադարձություններ

Բերման են ենթարկվել 2 քաղաքացի․ նրանց մոտ եղել է մարիխուանայի աղաց (տեսանյութ)

27 Հոկտեմբեր, 2021 16:46
Բերման են ենթարկվել 2 քաղաքացի․ նրանց մոտ եղել է մարիխուանայի աղաց (տեսանյութ)

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Ժամը 7-ի սահմանում քրեական հետախույզները Վարշավյան փողոցից, «Մուստանգ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Ազատության պողոտայի 21-ամյա մի բնակչին՝ Վարշավյան փողոցում հաշվառված, 23-ամյա ուղևորի հետ։

Վարորդի և ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա մանրացնող 3 աղաց, իսկ մեքենայի զննությամբ՝ պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված, 3 կաթուցիչ, որոնցից մեկը՝ մոխրացած հետքերով, կաթուցիչը մաքրելու խոզանակ ու նույն բուսական զանգվածով ծխամորճ։

Ըստ 21-ամյա վարորդի՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին