Կարևոր իրադարձություններ

Երբ Վազգեն Սարգսյանը և մյուսները գնդակահարվեցին, մեր պետությունը հիմքից քանդվեց. Սասուն Միքայելյան

27 Հոկտեմբեր, 2021 12:47
Երբ Վազգեն Սարգսյանը և մյուսները գնդակահարվեցին, մեր պետությունը հիմքից քանդվեց. Սասուն Միքայելյան

Եթե Վազգենը լիներ, հզոր բանակ կունենայինք, և սա չէր լինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին պատերազմում մեր կրած պարտությանը, ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի։ 22 տարի առաջ կատարված ոճրագործություն... հենց Արցախի հարցն էր...գլխատվեց ամբողջ գործադիր մարմինը մեր պետության վերելքի ժամանակաշրջանում: Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք: Հզոր բանակ կունենայինք, և սա չէր լինի:

Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ երբ Վազգեն Սարգսյանը և մյուսները գնդակահարվեցին, մեր պետությունը հիմքից քանդվեց», - ասաց Միքայելյանը

 

 

Լրահոս

Դիտել ավելին