Կարևոր իրադարձություններ

ԱՍՀ փոխնախարարն ընդունել է ԱՀԿ ներկայացուցչին

27 Հոկտեմբեր, 2021 12:31
ԱՍՀ փոխնախարարն ընդունել է ԱՀԿ ներկայացուցչին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկացմամբ՝ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթությունները, քննարկվել ԱՀԿ կողմից վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակները։

Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է ԱՀԿ Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա ներկայումս Հայաստանում իրականացվող դասընթացի կարևորությունը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակն ու բարելավել նրանց կենսապայմանները։

Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանում Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ներդրման գործնական քայլերի, միջազգային պրակտիկայի վրա հիմնված գնահատման չափորոշիչների կիրառման կարևորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին