Կարևոր իրադարձություններ

Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը

26 Հոկտեմբեր, 2021 18:38
Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի համանախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող մի շարք երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Հաշվի առնելով, որ այս ձևաչափով սա առաջին քննարկումն էր Կառավարության ձևավորումից հետո՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության ծրագիրը, դրա հիմնական ուղենիշները և նախատեսված բարեփոխումները: Փոխվարչապետը նշել է, որ մի շարք ոլորտներում արդեն իսկ ձևավորված լուրջ համագործակցություն կա, որի հենքի վրա հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը: Մասնավորապես, առանձնացվել են ենթակառուցվածքների, կանաչ տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման ուղղությունները: Անդրադարձ է կատարվել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով ջանքերի համախմբման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ մի շարք միջազգային գործընկերներ առանցքային աջակցություն են ցուցաբերել ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ: Կարևորվել է նաև հանրային կառավարման բարեփոխումներն ու թվայնացման օրակարգը:

Հանդիպման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Կառավարության ֆիսկալ քաղաքականության հիմնական ուղղությունները և մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված ընթացիկ միջոցառումները:

Միջազգային գործընկերները բարձր են գնահատել այս ձևաչափով քննարկումների անցկացումը և հանդիպումը շարունակել հարց ու պատասխանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին