Կարևոր իրադարձություններ

Հնարավո՞ր է, արդյոք, լուծել խցանումների հարցը. «Փաստ»

26 Հոկտեմբեր, 2021 09:12
Հնարավո՞ր է, արդյոք, լուծել խցանումների հարցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևանի համար իսկական գլխացավանք են դարձել ամենօրյա խցանումները, հատկապես «պիկ» ժամերին: Հետաքրքիր է, որ առանձին փողոցներ հայտնի են առավել մեծ ու «մշտական» խցանումներով, այսինքն, որոշակի ուսումնասիրության կարիք կա, թե ինչու են հատկապես այդ հատվածներում առաջանում լուրջ խցանումներ: Մյուս կողմից՝ երեկ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ թեկուզ միայն հանրակրթական դպրոցների արձակուրդները էապես թեթևացնում են երթևեկությունը մայրաքաղաքում: Փաստացի արձակուրդների առաջին իսկ օրը, կարելի է ասել, էական խցանումներ չկային: Այս հանգամանքը նորից մտորելու տեղիք է տալիս, թե միգուցե արժե վերադառնալ առաջարկին, որ դպրոցների, բուհերի դասերի սկիզբը զգալիորեն տարբերվեն միմյանցից, ինչպես նաև պետական հիմնարկների աշխատանքային ժամերից:

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ժամանակին Ճանապարհային ոստիկանությունը նախագիծ ուներ, որտեղ գրված էր, որ դպրոցների և բուհերի դասերի ժամերի փոփոխությունը կարող է որոշակիորեն մեղմել խցանումների հետ կապված իրավիճակը: «Դա իրոք այդպես է: Բայց այս դեպքում այլ խնդիր կա. շատերն իրենց երեխաներին դպրոց են տանում և հետո գնում աշխատանքի: Եթե արտասահմանյան երկրների օրինակով մեզ մոտ էլ դպրոցները երեխաներին տեղափոխող ավտոբուսներ ունենային, ԿԳՄՍ-ն նման նախաձեռնություն կյանքի կոչեր, հնարավոր է նաև այդ կերպ խցանումները մեղմվեին:

Հակառակ դեպքում ծնողների աշխատանքի և երեխայի դասերի սկսվելու ժամերը անհամատեղելի են լինելու, և խնդիր է առաջանալու: Բացի դա, ներկայումս քաղաքային տրանսպորտը նորմալ չի շահագործվում, որ դրանով ծնողը երեխային դպրոց ճանապարհի: Կստացվի, որ մի խնդիր լուծելով՝ մեկ ուրիշ խնդրի առջև կկանգնենք»,-ասում է Քեյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին