Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485,5
    492,5

  • EUR

    548,5
    560,5

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

21-ամյա երիտասարդը հափշտակել է աղջկա բջջային հեռախոսն ու փախել. ոստիկանների բացահայտումը

25 Հոկտեմբեր, 2021 22:50
21-ամյա երիտասարդը հափշտակել է աղջկա բջջային հեռախոսն ու փախել. ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կողոպուտ էր եղել։
Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը օրը ցերեկով շքամուտքում բացահայտ հափշտակել էր մի աղջկա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։ Աղջիկը 1-02 էր զանգել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին նշված հասցե, տուժողից հաղորդում վերցրել։ Ամեն ինչ այնքան արագ էր կատարվել, որ աղջիկը կողոպտողի արտաքին տվյալները խիստ մոտավոր էր հիշում։
Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո ոստիկանները սկսեցին հետախուզական միջոցառումներ իրականացնել:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, որոնք էլ պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Դավիթաշենի 1-ին թաղամասի 21-ամյա բնակիչը հոկտեմբերի 22-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։
Հանգամանքները պարզվում են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակած հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Դիտել ավելին