Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    495,5

  • EUR

    550
    562

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Շարունակվելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը. Գնել Սանոսյանն ընդունել է Նաթիա Նացվլիշվիլիին

25 Հոկտեմբեր, 2021 15:37
Շարունակվելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը. Գնել Սանոսյանն ընդունել է Նաթիա Նացվլիշվիլիին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

Նախարարը նախ շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին Հայաստանում ՄԱԿ-ի Զրագացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի դերը, իրականացրած և իրականացվելիք ծրագրերը Հայաստանում։
Նախարարն առանձնացրել է հատկապես Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ 34 բնակավայրում իրականացվող ծրագիրը, որը կարող է նպաստել նշված սահմանամերձ բնակավայրերի կենսամակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով սոցիալ-տնտեսական խոցելիությունը և խթանել ցածր եկամուտ ունեցող բնակչության ներգրավմանը եկամուտ ստեղծող և արտադրական գործունեության մեջ։

Նախարարը կարևորել է նաև էներգախնայողության ծրագիրը, որը բացի բնապահպանական կարևոր բաղադրիչ ունենալուց նաև մասնակցային ծրագիր է։ Պետությունը, համայնքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այս ծրագրի շրջանակներում արդեն հաջողություններ ունեն գրանցած։
Սանոսյանը նաև կողմի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի մի քանի մարզերում նոր աղբավայրեր կառուցելու ծրագրի վրա։

Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը։ Նա նշել է, որ հպարտ է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարողացել է աջակցել ՀՀ կառավարությանը համավարակի, ապա նաև պատերազմի ժամանակահատվածում։ Նացվլիշվիլին ընդգծել է, որ շարունակելու են աջակցել Հայաստանին։
Շարունակելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը, զբոսաշրջության, էներգաարդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների և կանանց դերի բարձրացման ուղղությամբ ընթացքում գտնվող իրենց ծրագրերը։ Նացվլիշվիլին նշել է, որ կողմ են համայնքների խոշորացմանը և հույս ունեն, որ գործընթացը կնպաստի կանանց դերի բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ իրենց ու կառավարության տեսլականն ապագա ծրագրերի վերաբերյալ համընկնում են։ 

Լրահոս

Դիտել ավելին