Կարևոր իրադարձություններ

Մեղրի-Ագարակ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը զոհվել է

19 Հոկտեմբեր, 2015 09:47
Մեղրի-Ագարակ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը զոհվել է

Երեկ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը այդ մասին ահազանգ է ստացել ժամը 16:00-ի սահմաններում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 6-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդերս-C» մակնիշի 25 UL 047 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 4 մետր):

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդ՝ 1942 թ. ծնված Ա. Գ.-ի դին հայտնաբերել են իր ավտոմեքենայից մոտ 6 մետր հեռավորության վրա. վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին