Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Կարեն Անդրեասյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը Արդարադատության նախարարության բարեփոխումների մանրամասներ են քննարկել

22 Հոկտեմբեր, 2021 18:44
Կարեն Անդրեասյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը Արդարադատության նախարարության բարեփոխումների մանրամասներ են քննարկել

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։  Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ Նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։

Դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև  վերսկսված երկկողմ համագործակցության  շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:    

Լրահոս

Դիտել ավելին