Կարևոր իրադարձություններ

N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

22 Հոկտեմբեր, 2021 17:23
N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Հոկտեմբերի 22-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ստուգվել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տվել համապատասխան հանձնարարականներ։

 

Լրահոս

Դիտել ավելին