Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. կա տուժած

22 Հոկտեմբեր, 2021 14:45
Ավտովթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1991 թ.) և «ZIL» մակնիշի (վարորդ՝ Ա․Պ․, ծնված 1985թ.) ավտոմեքենաները։

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում արգելափակված ուղևոր Ռ․ Ղ․-ին (ծնված 1996 թ. ) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին