Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Արշակ Կարապետյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2021 19:00
Արշակ Կարապետյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի պաշտոնական կայքից:

 

Արշակ Կարապետյանը զրույցի ընթացքում ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, անդրադարձել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի ունեցած դերակատարությանը:

Նախարարի խոսքով, այդ փաստը նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման հարցում:

 

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Լրահոս

Դիտել ավելին