Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    485,5

  • EUR

    542
    558

  • RUB

    6,22
    6,46

Կարևոր իրադարձություններ

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանի հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար

21 Հոկտեմբեր, 2021 18:29
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանի հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վերներ Թութին հանդիպման հրավերն ընդունելու և Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու հատկապես հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար՝ ուղղված օրենքի գերակայության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Այդ համատեքստում, Կարեն Անդրեասյանը նաև բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման առաջատար իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի  ստեղծման աշխատանքներին ցուցաբերվող օժանդակությունը։

Վերներ Թութի հետ զրույցի ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրել է բարեփոխումների օրակարգը՝ ուղղված քրեակատարողական, ոստիկանության, դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։

 Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են թվարկված ուղղություններով ևս համագործակցելու հնարավորություններն ու պայմանավորվել են զարգացնել  առկա փոխգործակցությունը։

Լրահոս

Դիտել ավելին