Կարևոր իրադարձություններ

Երևանում ոստիկանները 2 ժամվա ընթացքում հայտնաբերել են օրինախախտ վարորդների, զենք-զինամթերք և «դուբինկաներ»

20 Հոկտեմբեր, 2021 23:00
Երևանում ոստիկանները 2 ժամվա ընթացքում հայտնաբերել են օրինախախտ վարորդների, զենք-զինամթերք և «դուբինկաներ»

Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում արդեն 2 ժամից ավելի: Նրանք կանգնեցնում են ավտոմեքենաներ, ներկայանում, վարորդներից պահանջում վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից: 

Աղբյուրի հաղորդմամբ, այդ ընթացքում հայտնաբերվեցին վարորդներ,ովքեր մեքենան վարում էին՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական:

Որոշ ավտոմեքենաներից էլ հայտնաբերվել են զենք-զինամթերք և «դուբինկաներ»:

Բոլոր օրինախախտ վարորդները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  պարեկների կողմից ենթակվեցին վարչական պատասխանատվության: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին