Կարևոր իրադարձություններ

«Ռոսատոմի» ղեկավարը կգա Հայաստան՝ նոր ԱԷԿ-ի ստեղծման հեռանկարները քննարկելու

20 Հոկտեմբեր, 2021 17:46
«Ռոսատոմի» ղեկավարը կգա Հայաստան՝ նոր ԱԷԿ-ի ստեղծման հեռանկարները քննարկելու

Նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև քննարկումներ գործող ԱԷԿ-ի վիճակի և նոր ատոմակայանի կառուցման հեռանկարների շուրջ:

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստան կայցելի նոյեմբերի սկզբին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ըստ այցելության նախնական ծրագրի՝ Լիխաչովի և նրա պատվիրակության այցը կկայանա նոյեմբերի առաջին օրերին։ Այցի ընթացքում կքննարկվի Մեծամորի ԱԷԿ-ի վերանորոգման ընթացքը, 2026 թ․-ից հետո ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման հնարավորությունները, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները։

Նախատեսվում են նաև «Ռոսատոմի» ղեկավարի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին