Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    541
    555

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում կորոնավիրուսի տարածման պատճառով նոր սահմանափակումներ կլինեն

19 Հոկտեմբեր, 2021 19:05
Մոսկվայում կորոնավիրուսի տարածման  պատճառով նոր սահմանափակումներ կլինեն

«РИА НОВОСТИ»-ն, հղում անելով Մոսկվայի քաղաքապետի գրառմանը, հայտնում է, որ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կորոնավիրուսի տարածման պատճառով քաղաքում նոր սահմանափակումներ կմտցնի:

Քաղաքապետը մասնավորապես գրել է. 

«2021 թ. հոկտեմբերից մինչև 2022 թ. փետրվարի 25-ը Մոսկվայի տարածքում գործող գործատուները պարտավոր են հեռավար աշխատանքի ռեժիմի փոխադրել աշխատակիցների ընդհանուր թվի առնվազն 30 տոկոսին»:

Այս սահմանափակումներից զերծ կմնան բուժհաստատությունները, պաշտպանական համակարգի աշխատակիցները և մի շարք այլ ռազմավարական մասնաճյուղերի աշխատակիցներ:

60-անց և քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիները պիտի ինքնամեկուսանան, սակայն նրանց թույլատրվում է զբոսանքը, մարմնամարզությունը մաքուր օդին:

Լրահոս

Դիտել ավելին