Կարևոր իրադարձություններ

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը ևս 4 ամսով կերկարաձգվի

19 Հոկտեմբեր, 2021 16:48
Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը ևս 4 ամսով կերկարաձգվի

Կառավարությունը հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության ժամկետը ևս 4 ամսով երկարաձգելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:

 

Լրահոս

Դիտել ավելին