Կարևոր իրադարձություններ

Դոլարի փոխարժեքը նվազել է 0.93 դրամով․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

19 Հոկտեմբեր, 2021 16:30
Դոլարի փոխարժեքը նվազել է 0.93 դրամով․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 477.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.93 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.82 դրամ, աճել է 2.94 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 659.30 դրամ, աճել է 2.64 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.74 դրամ, աճել է 0.03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  356.35 դրամ, ոսկի՝ 27,130.9 դրամ, պլատին՝ 15,945.36 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին