Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    495,5

  • EUR

    550
    562

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը և Իգոր Մասլովը կարևորել են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը

19 Հոկտեմբեր, 2021 16:03
Սուրեն Պապիկյանը և Իգոր Մասլովը կարևորել են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի «Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի» գրասենյակի ղեկավար Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Այս  մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Փոխվարչապետը ողջունել է ռուս պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը «Ռուս-հայկական» միջտարածաշրջանային 8-րդ ֆորումին՝ այն դիտելով որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևոր միջոցառում:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման լայն օրակարգ: Նշվել է, որ երկկողմ հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որը պետք է հավուր պատշաճի օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական համագործակցության հարցերին՝ կարևորելով նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նշյալ օրակարգերի իրագործմանը՝ շեշտելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում կայունության հաստատման, ինչպես նաև խնդիրների հարթման համար հարթակների ձևավորման տեսանկյունից: Նկատի ունենալով Մոսկվայում «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումները, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ` Սուրեն Պապիկյանն ընդգծել է ձեռքբերված պայմանավորվածությունների նշանակությունը հայ-ռուսական հարաբերությունների բազմապրոֆիլ զարգացման հարցում:

Լրահոս

Դիտել ավելին