Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում «Բելառուս» տրակտորը կողաշրջվել է. վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները

19 Հոկտեմբեր, 2021 00:24
Արմավիրի մարզում «Բելառուս» տրակտորը կողաշրջվել է. վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները

Հոկտեմբերի 18-ին Զվարթնոց թաղամասից Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:

Դեպքի վայր են ժամանել նաև «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկները:

Կողաշրջված տրակտորի մեջ մնացած վարորդին մեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր է բերվել կռունկ, և փրկարարները  մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացան  վարորդին դուրս  բերել:

Տեղում բժիշկները օգնություն ցուցաբերեցին տուժածին, ապա տեղափոխեցին «Վաղարշապատ» ԲԿ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին