Հոկտեմբերի 18-ին Զվարթնոց թաղամասից Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել նաև «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկները:
Կողաշրջված տրակտորի մեջ մնացած վարորդին մեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր է բերվել կռունկ, և փրկարարները մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացան վարորդին դուրս բերել:
Տեղում բժիշկները օգնություն ցուցաբերեցին տուժածին, ապա տեղափոխեցին «Վաղարշապատ» ԲԿ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: