Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Դալար գյուղում տեղի ունեցած երիտասարդի սպանության մասին (տեսանյութ)

18 Հոկտեմբեր, 2021 21:48
Նոր մանրամասներ Դալար գյուղում տեղի ունեցած երիտասարդի սպանության մասին (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների ծառայողները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի Դալար գյուղի մի քանի բնակիչների: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com  կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, այդ բնակիչներն են 29-ամյա  Էդգար Պետրոսյանը,  47-ամյա  Արտակ Պետրոսյանը,  49-ամյա Վարդան Պետրոսյանը:

Նրանք կասկածվում են Դալար գյուղի բնակիչ  20-ամյա Սերյոժա Սիմոնյանի տունը դիտավորությամբ  հրկիզելու մեջ: 

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին: Նույն օրը Սերյոժա Սիմոնյանը ոստիկանների կողմից հայտնաբերվել էր Դալար գյուղի բնակիչ,  30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով: 

Տեղեկանալով՝  ով է սպանություն կատարողը, Վ. Պետրոսյանը և 39-ամյա Գրիգոր Պետրոսյանը  շուրջ 10 այլ անձանց հետ մոտեցել են սպանության կասկածանքով ձերբակալված Ս. Սիմոնյանին պատկանող տանը, որտեղ հսկողություն կատարելիս են եղել ոստիկանության Արտաշատի բաժնի մի քանի ոստիկաններ, ու չենթարկվելով ոստիկանների  օրինական պահեն տան պատուհանները, ապա հրկիզել այն: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին