Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    495,5

  • EUR

    550
    562

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Արմավիրում ու Արարատում ոչ սպանդանոցային ծագման մսի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է

18 Հոկտեմբեր, 2021 17:32
Արմավիրում ու Արարատում ոչ սպանդանոցային ծագման մսի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է
Ուժեղացված վերահսկողությունը հանրապետության մսի իրացման շուկայում շարունակվում է․ Արմավիրի և Արարատի մարզեր
 
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը:
 
 Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության մասնագետների, Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի ու Արմավիրի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Արարատի մարզի 8 համայնքներում՝ ներառյալ Արարատ, Արտաշատ, Վեդի և Մասիս քաղաքները, և Արմավիրի մարզի 6 համայնքներում՝ ներառյալ Էջմիածին ու Արմավիր քաղաքները, կատարվել է 41 ստուգայց:
 
 Արարատի մարզում 8, իսկ Արմավիրի մարզում 6 տնտեսավարողների մոտ առկա միս-մսեղիքի համար սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը չի ներկայացվել: Այդ խանութներում վաճառքի հանված ոչ սպանդանոցային ծագման մսի ողջ խմբաքանակի (Արարատում՝ մոտ 311կգ, իսկ Արմավիրում՝ մոտ 510կգ), իրացումը կասեցվել է և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
 
 Հորդորում ենք սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:

Լրահոս

Դիտել ավելին