Կարևոր իրադարձություններ

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին, մեկնարկում է ձայների հաշվարկը

17 Հոկտեմբեր, 2021 20:15
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին, մեկնարկում է ձայների հաշվարկը

Ժամը 20։00-ին ավարտվեց Հանրապետության 6 մարզի 9 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար ձևավորված 152 ընտրատեղամասերում մեկնարկում է քվեաթերթիկների հաշվարկի փուլը։ 

Քաղաքացիները ընտրություն են կատարել Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 6 համայնքներում՝ Գորիս, Գյումրի, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու մարզերի 3 համայնքներում՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո։

 

Լրահոս

Դիտել ավելին