Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ դեսպանը ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնիի հետ քննարկել է կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները

17 Հոկտեմբեր, 2021 19:54
Իրանում ՀՀ դեսպանը ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնիի հետ քննարկել է կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները

Հոկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Շահլա Ամուրիի հրավերով այց կատարեց ԻԻՀ Խուզեսթան նահանգ։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնի և դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվեցին կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փոխայցելությունների կազմակերպման մասին։

ՀՀ դեսպանը այցելեց արտադրական մի շարք ձեռնարկություններ, ծանոթացավ դրանց գործունեությանը և ներկայացրեց ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունները։

Ա․ Թումանյանը հանդիպում ունեցավ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարության և փոխնահանգապետ Նուրոլլահ Հասանզադեի հետ։

Ահվազի արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպվեց գործարար համաժողով, որտեղ ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ տնտեսական վիճակը, ՀՀ օրենսդրության և գործարար միջավայրի առանձնահատկությունները։ Առանձին քննարկման առարկա դարձան ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանը պատասխանեց գործարարների բազմաթիվ հարցերի։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԻԻՀ Խուզեսթան նահանգի գործարարների պատվիրակություն Հայաստան գործուղելու շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին