Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.7 հա տարածքում բռնկված հրդեհները

17 Հոկտեմբեր, 2021 00:22
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 14-ից 16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, 

Արարատի մարզի Արարատ գյուղում՝ 200 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, 

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 4 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 200 քմ, Նռնաձոր գյուղում՝ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8.7 հա։

 

Լրահոս

Դիտել ավելին