Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Երեք օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառում

16 Հոկտեմբեր, 2021 15:49
Երեք օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառում

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։  Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։

Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս են բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հետք, ինչի համար էլ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դիակի հայտնաբերման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «06»-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին