Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. «Կամազը» կողաշրջվել և փակել է ճանապարհը

16 Հոկտեմբեր, 2021 12:29
Խոշոր ավտովթար Երևանում. «Կամազը» կողաշրջվել և փակել է ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ս. Ղ.-ն իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր փողոցի թիվ 48 տան դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ճանապահը մասամբ փակվել է:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով տուժածներ չկան: Կողաշրջման հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին