Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է, որ տարեկան երկու անգամ երաշխավորված կազմակերպութունների միջոցով կկազմակերպվի վերապատրաստում. Ժաննա Անդրեասյան

15 Հոկտեմբեր, 2021 20:54
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Նախատեսվում է, որ տարեկան երկու անգամ երաշխավորված կազմակերպութունների միջոցով կկազմակերպվի վերապատրաստում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը։

Նախատեսվում է, որ տարեկան երկու անգամ երաշխավորված կազմակերպութունների միջոցով կկազմակերպվի վերապատրաստում։ Հարցաշարը կհաստատի նախարարությունը։

Հավաստագրումը նախատեսվում է իրականացնել ամբողջությամբ էլեկտրոնային, մեկ փուլով։

Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է առաջարկվում սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 25-ը»:

 

Լրահոս

Դիտել ավելին