Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները. Եղիշե Կիրակոսյան

14 Հոկտեմբեր, 2021 21:50
Ադրբեջանը Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները. Եղիշե Կիրակոսյան

 «Արմենպրեսս»-ի փոխանցմամբ,  առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագիրը երեկոյան թողարկման եթերում Հաագայի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» արդեն հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

Եղիշե Կիրակոսյանը մասնավորապես նշել է.

«Ադրբեջանական կողմը հավաստում է ներկայացրել, որ այդ «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, սաղավարտները: Դա կարևորագույն հանգամանք է շեշտելու համար, որովհետև փաստացի դա կատարվել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում»:

Սակայն հայկական կողմը պահանջում է պուրակն ամբողջությամբ փակել:

Այսօր Հաագայի դատարանը սկսել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին