Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է, պարգևավճարներ չի ստանում. «Ժողովուրդ»

14 Հոկտեմբեր, 2021 08:27
Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է, պարգևավճարներ չի ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարական կաբինետի ներկայացուցիչների ու պատգամավորների բարեկեցիկ կյանքի մասին մտահոգվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, թե վերջին մեկ տարվա ընթացքում (2020-2021 թթ.) վարչապետը ինչքան պարգեւավճար է ստացել, վարչապետի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման վարչությունից պատասխանել են. «2018-ի մայիսից մինչ օրս վարչապետ Փաշինյանը պարգեւավճար չի ստացել»:

Տարօրինակ է, որ պարգեւավճարների մասին մշտապես դրական արտահայտվող ու դա պետական ոլորտի աշխատակիցների համար որպես արժանապատիվ վարձատրության ձեւ համարող Փաշինյանը 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պարգեւավճար չի ստացել:

«Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաեւ ժողովրդի պատիվն է, քանի որ կարեւոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառայողին։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգեւավճարների կարիքն ունեն»,- բացատրում էր Փաշինյանը:

Ստացվում է՝ երկրի առաջնորդը մի կողմից ողջունում է պարգեւավճարի ու բարձր վարձրատրության ինստիտուտը, մյուս կողմից ցանկանում ցույց տալ, թե ինքն է միակը, որ հերոսաբար հրաժարվում է դրանից: Ու մեծ հարց է մնում, թե ինչպես է տեղավորվում ամսական 1 միլիոն 36 հազար դրամ վարչապետի աշխատավարձի մեջ եւ ինչպես է հոգում իր բազմազավակ ընտանիքի հոգսերը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին