Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547
    561

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին կանչել են հարցաքննության

13 Հոկտեմբեր, 2021 17:48
Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին կանչել են հարցաքննության

Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին մեկ շաբաթ առաջ կանչել են դատախազություն՝ տոնավաճառում առևտրական տեղերի համար չվճարելու հարցով։ Ինչպես տոնավաճառի առևտրականներն են ասում, դատախազություն է գնացել մոտ 10 առևտրական։ Այս մասին գրում է jnews.ge-ն։

Դատախազությունում առևտրականներից փորձել են ճշտել հետևյալ հարցերի պատասխանները. քանի՞ տարի է չեն վճարում առևտրական տեղերի համար, իսկ երբ վճարում էին, ո՞վ էր հավաքում գումարը և ինչքա՞ն գումար են վճարել, արդյո՞ք էլեկտրաէներգիայի գումար են վճարել կամ վճարում են:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ին հայտնեց. «Ճիշտն ասած ես չգիտեմ, ինչումն է կայանում խնդիրը: Ես գործի բնույթին ծանոթ չեմ, բայց որ մարդկանց հրավիրում են հարցաքննության, տեղյակ եմ: Դա նորություն չէր, որ ժողովրդից գումար չէինք հավաքելու, որ մի տարի պետք է մնար, հետո տեղափոխեինք, տարածքը մաքրեինք ու գեղեցկացնեինք, սակայն ձգձգվեց ու այդպես էլ մնաց։ Աուդիտի որոշման հիման վրա, նրանք համապատասխան ստուգում են անցկացնում և պարտական են անելու, յուրաքանչյուր տեղ էլ այդպես են անում, նայում են, հանցակազմ հո գոյություն չունի», – ասում է Յուրիկ Ունանյանը։

Հարկ է նշել, որ տոնավաճառի աշխատակիցները 2018 թվականից առևտրական տեղերի համար գումար չեն տալիս։

Թե ինչի համար են առևտրականներին կանչել հարցաքննության, ինչ է լինելու հետագայում, Jnews-ը գրավոր դիմում է ներկայացրել պետական աուդիտի աշխատասենյակին և Վրաստանի դատախազությանը։ Պատասխանը ստանալուն պես այն կներկայացնենք մեր կարդացողի ուշադրությանը:

Լրահոս

Դիտել ավելին