Կարևոր իրադարձություններ

Կոտայքում Lexus-ը բախվել է քարերին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում. կա վիրավոր

13 Հոկտեմբեր, 2021 09:18
Կոտայքում Lexus-ը բախվել է քարերին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Հրայր Ալեքսանյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարոդ Հ. Ալեքսանյանը, ում  ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի  փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին