Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547
    561

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Մի պահ նա սպառնում էր հարվածել ինձ. Էդմոն Մարուքյան

12 Հոկտեմբեր, 2021 22:39
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Մի պահ նա սպառնում էր հարվածել ինձ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ բոլորիդ զանգերի, նամակների և ուղղակի անհանգստության համար։ Ինձ հետ ամեն բան կարգին է։

Կարճ խոսեմ այսօր առավոտյան ԼՀԿ գրասենյակի բակում տեղի ունեցած միջադեպի մասին. մեքենաս կայանելիս քաղաքացին մոտեցավ: Տեսնելով, որ ասելիք ունի, մեքենայի ապակին իջեցրի և, ըստ էության, արձանագրեցի, որ քաղաքացին, գլուխը մեքեանայի պատուհանից ներս մտցնելով, փողոցը խառնել էր ֆեյսբուքի հետ՝ կարծելով, թե ֆեյսբուքում քաղաքական գործիչների հասցեին տրվող վիրավորանքները կարող է կանգնել ու հնչեցնել փողոցում ինձ հանդիպելիս։

Բնականաբար, նրա խոսքերն անպատասխան չմնացին։ Մի պահ նա սպառնում էր հարվածել ինձ, սակայն դա նրան ևս չհաջողվեց, քանի որ մեքենան կայանեցի և արագ ձեռքերից բռնեցի, հանդարտեցրի և բացատրական աշխատանք տարա իր հետ, արդյունքում նա գնաց իր ճանապարհով։

Հուսով եմ, որ ատելության այս մթնոլորտը մի օր այլևս տեղ չի ունենա մեր հասարակությունում, և մենք կապրենք իրապես համերաշխ, խաղաղ ու փոխադարձ հարգանքի միջավայրում։

Ամեն դեպքում, եթե մարդիկ ակնկալում են, որ մենք պետք է շրջենք զրահապատ մեքենայով և թիկնազորով, որպեսզի պաշտպանվենք տարատեսակ սադրանքներից և հարձակումներից, ապա ասեմ, որ դա մեր մասին չէ։ Նման վարքագծի և մեր հասցեին հնչեցված վիրավորանքների կրկնման դեպքում մենք նույն կերպ դրանք չենք հանդուրժելու և անպատասխան չենք թողնելու։

Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր խոսքի արժեքն ու չփորձի ոտնահարել դիմացինի արժանապատվությունը։ Ամեն խոսքի համար պատասխան տալ է պետք։

Ի դեպ, եղելության մի հատվածը՝ այն պահից, երբ ես իջնում եմ մեքենայից, «պատահաբար» գրասենյակի բակում նկարահանվել է անտիֆեյքի լրագրողների կողմից։

Ահա և հայկական համացանցը ցնցած վերջին նյութի պատմությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին