Կարևոր իրադարձություններ

Եռաբլուրում խնկարկել են Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակը

12 Հոկտեմբեր, 2021 17:05
Եռաբլուրում խնկարկել են Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակը

Հոկտեմբերի 12-ին, ՀՀ ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ, գնդապետ Վահագն Ասատրյանի մահվան տարելիցի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացվել է հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, մարտական ընկերներն ու հարազատները: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Վահագն Ասատրյանի հիշատակը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին։ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն անցկացրել է հոգեհանգստի կարգ։

 

Լրահոս

Դիտել ավելին